ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ազատ է արձակվել Գարեգին Չուգասզյանը

11 մայիսի, 2018 | 17:39

Ըստ Հայկական ժամանակ օրաթերթի,  «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ 16 օր հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանը:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել պատգամավորների երաշխավորությամբ:

Նշենք, որ այսօր ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը եւ Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով եւ նրա նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմինը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Այս գործով անցնում են նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը:

Ժիրայր Սեֆիլյանն ու Գեւորգ Սաֆարյանն արդեն իսկ առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել, իսկ Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ գործը միացվել է 2016 թվականի հունիսին ՊՊԾ գունդը գրավելու վերաբերյալ հարուցված քրեական գործին:

Չուգասզյանը ընդհատակում էր գտնվում 2016 թվականից: Նա ընդհատակից դուրս է եկել սույն թվականի ապրիլի 24-ին եւ նույն օրը Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս ճանապարհին ձերբակալվել, ապա կալանավորվել: Կալանավորվելուց հետո Չուգասզյանը անժամկետ հացադուլ էր հայտարարել:


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը
2. Գարեգին Չուգասզյանը շարունակում է հացադուլը. 30 օր
3. Գարեգին Չուգասզյան. Մեզնից է կախված՝ ազգային օրացույցում կավելանա համազգային ողբի՞, թե՞ համազգային հաղթանակի ևս մեկ օր
4. Շարասյան նկատմամբ բռնություն կիրառեցին, ջարդեցին, փշրեցին մարդկանց, անգամ կրակոցներ հնչեցին. Գարեգին Չուքասզյան
5. Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ քաղաքական դասախոսություն Գերմանիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
2.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
3.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
4.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
6.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
7.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
9.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
10.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: