ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

“Ազատություն” (RFE/RL) ռադիոկայանի նախագահը պաշտոնաթող է լինում

18 փետրվարի, 2011 | 01:19

 /Արխիվ/   

Պատճառներից մեկը` հայ լրագրող Աննա Կարապետյանի գործը

 

2011-ի փետրվարի վերջից “Ազատություն” ռադիոկայանի նախագահ Ջեֆերի Գեդմինը պաշտոնաթող կլինի։ Ու թեեւ ԱՄՆ Հեռարձակման կառավարիչների խորհուրդն իր տարածած հայտարարության մեջ դրական գնահատական է տալիս վերջինիս կատարած աշխատանքին, բայց չորս տարվա աշխատանքից հետո հանկարծակի նրա պաշտոնաթողությունը հարցականների առիթ է տալիս։ Մանավանդ, որ նա տեղափոխվում է Լոնդոն աշխատելու անհամեմատ նվազ հեղինակությամբ եւ հնարավորություններով վերլուծական կենտրոնում։ Ըստ ռադիոկայանին մոտ կանգնած աղբյուրների, չի բացառվում, որ նրա պաշտոնաթողության շարժառիթներից մեկն էլ հայկական ծառայության նախկին աշխատակից Աննա Կարապետյանի` ռադիոյի դեմ հարուցած դատական գործն էր, որ նոյեմբերի 30-ին պսակվեց հայ լրագրողի հաղթանակով։ Հայտնի է, որ իր կառավարման չորս տարիների ընթացքում ռադիոկայանի նախագահ Գեդմինը այդպես էլ ոչ մի քայլ չձեռնարկեց իր պաշտոնավարումից առաջ թույլ տված աղաղակող սխալը վերացնելու ուղղությամբ, որը կատարվել էր հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի կողմից։ Մարդու իրավունքների խախտման եւ խտրականության բացառիկ այս դեպքը վերջապես ստացավ Չեխիայի մայրաքաղաքի առաջին ատյանի դատարանի միանշանակ գնահատականը`դատարանը անօրինական հայտարարեց Աննա Կարապետյանի հեռացման մասին ռադիոկայանի որոշումը (03.11.2006)` եւ որոշում կայացրեց նրան աշխատանքում վերականգնելու մասին։ Ավելին, որոշման մեջ ի թիվս այլ եզրահանգումների նշվում է, որ իրավապշտպան “Ազատություն” ռադիոկայանը գործել է Չեխիայում Մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների մասին հռչակագրի դեմ։

“Ազատություն” ռադիոկայանի նախագահ Գեդմինի հեռանալը շատերը պայմանավորում են նաեւ Չեխիայի Սենատի անդամ Յարոմիր Շտետինայի ԱՄՆ կոնգրեսականներին ուղարկած նամակով, որին հաջորդել էր Չեխիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն Օրդուեյի հանդիպումը սենատորի հետ։ Չեխիայում ԱՄՆ գործերի հավատարմատարը բնականաբար ստանալով Աննա Կարապետյանի գործի հետ կապված մանրամասները, մանրակրկիտ զեկուցագիր է ուղարկել պետքարտուղարություն, որտեղ էլ ամենայն հավանականությամբ համապատասխան հետեւություններ են արել։ Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը ի պաշտոնե Հեռարձակման կառավարիչների խորհրդի (BBG), ինչպես նաեւ Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանի տնօրենների խորհրդի անդամ է։ Փետրվարի 14-ին սենատոր Շտետինան եւս մեկ նամակ է ուղարկել Հիլլարի Քլինթոնին` պետքարտուղարի ուշադրությունը հրավիրելով այս գործի վրա։

Թե ում կնշանակեն ռադիոկայանի նոր նախագահ, դեռեւս հայտնի չէ։ Բայց քանի դեռ չի լուծվել հայ լրագրողի հետ կապված խնդիրը, ռադիոկայանի ցանկացած ղեկավարի համար այն դամոկլյան սրի պես կախված կմնա։

 

ԿովկասԱրեւելյան Եվրոպա լրատվական կենտրոն, Պրահա

 


Առնչվող նյութեր
1. “ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ” ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՕՐԵՐ ամսագրի Չեխիայի հայ համայնքին նվիրված համարի ներկայացում եւ Իրանահայ համայնքին նվիրված զեկուցում
2. «Համացանցը պետք է օգտագործել համահայկական շահերին ծառայեցնելով». Աննա Կարապետյան
3. Մեծ Եղեռնին զոհ գնացած հայ գրողներին նվիրված երեկո Չեխիայում Հայաստանի դեսպանությունում
4. Երեք լրագրող կանայք իբրեւ ականատես Եվրախորհրդարանում խոսեցին Լեռնային Ղարաբաղի մասին-լուսանկարային ռեպորտաժ
5. Կարապետյան. Բացահայտ սուտն ու մեր անունից սարքովի հայտարարությունները զենք են դառնում լրատվական պատերազմում
6. Յարոմիր Շտետինան «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ
7. Կոպիտ գրաքննություն ,,ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ,, ռադիոկայանում. ,,ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ,, ամենևին ազատ խոսքի պատվար ՉԷ
8. Նշանակվել է Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանի նոր նախագահը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: