ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ադրբեջանն իրեն հակադրեց ողջ քաղաքակիրթ աշխարհին.ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

12 ապրիլի, 2016 | 08:25

NKR FMԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին  մեկնաբանությամբ։

 Ապրիլի 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական հանցագործություններով, պատերազմի օրենքների ու սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։

Խաղաղ բնակչության դիտավորյալ հրետակոծության հետևանքով ապրիլի 2-ին ԼՂՀ Մարտունու շրջանում՝ դպրոցի բակում, զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից դաժանաբար սպանվել և անարգանքի են ենթարկվել Խալափյան ընտանիքի երեք տարեց անդամներ, որոնցից ամենաավագը 92 տարեկան էր։ Խոշտանգումների ու անարգանքի հետքեր են հայտնաբերվել նաև Ադրբեջանի կողմից ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հանձնված ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված զինծառայողների մարմինների վրա։

Սա ԼՂՀ դեմ զինված ագրեսիայի ընթացքում ադրբեջանական բանակի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների ոչ լրիվ ցանկն է։ Կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ Ադրբեջանն իրեն հակադրեց ողջ քաղաքակիրթ աշխարհին՝ բացահայտ մարտահրավեր նետելով վերջինիս։ Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, մասնավորապես բոլոր Ժնևյան կոնվեցիաների 1-ին հոդվածի, բոլոր երկրները պարտավորվում են ոչ միայն ցանկացած հանգամանքներում պահպանել, այլև ստիպել պահպանելու կոնվենցիաների նորմերը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը քայլեր է ձեռնարկում ուղղված միջազգային հանրությանը, այդ թվում՝ մասնագիտացված կառույցներին իրազեկելու Ադրբեջանի զինված ուժերի անմարդկային արարքների այս աղաղակող փաստերը և հետամուտ է լինելու, որպեսզի այս հանցագործությունների մեղավորները ոչ միայն խստագույնս դատապարտվեն, այլև ենթարկվեն պատասխանատվության։ Ադրբեջանի նման գործողություններն արդարացում չունեն։

 

URL: http://www.nkr.am/hy/news/2016-04-12/807/


Առնչվող նյութեր
1. Քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանությունը եւ խոսում Երեւանը…
2. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
3. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
4. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
5. Չեխիայում պարզում են՝ ինչպես է տեղական զենքը հայտնվել Ադրբեջանում՝ շրջանցելով էմբարգոն
6. Եվրոպացի լրագրողները բացահայտել են Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը. 2.5 միլիարդ եվրոպացիներին կաշառելու համար
7. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
8. Ադրբեջանն իր քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան է օգտագործում
9. Արցախի Հանրապետության ԱԳՆ hայտարարություն
10. ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: