ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ադրբեջանի նախագահն ապրիլին կժամանի Պրահա

07 փետրվարի, 2014 | 14:31

ZemanՊՐԱՀԱ. –Ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը ներկա լինելու համար Սոչի մեկնած Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հանդիպումներ է ունեցել Չինաստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահների հետ։

Զեմանը Իլհամ Ալիևին հրավիրել է Պրահա՝ ապրիլի 24ին Եվրամիության Արևելյան գործընկերության  5րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցելու համար։ Երկու նախագահները բարձր են գնահատել փոխադարձ համագործակցությունն ու Եվրամիության հետ Ադրբեջանի գործընկերությունը։  idnes.cz. –ի համաձայն, Միլոշ Զեմանը բարձր է գնահատել մահմեդական արմատականության դեմ Ալիևի պայքարը, ինչի շուրջ էլ, ի թիվս այլ խնդիրների, տարբեր պետությունների հրավիրյալ ղեկավարներ քննարկումներ կծավալեն Պրահայի ապրիլյան հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ հունվարի 30ին Չեխիայի նախագահը նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրեց Պրահա՝ վերջինիս օրերս Չեխիա կատարած պետական այցի ժամանակ։

Չեխական լրատվամիջոցները հաղորդում են, որ Զեմանը  Չեխիա այցելելու  հրավիրք է տվել նաև Չինաստանի և Տաջիկստանի նախագահներին ու ստացել փոխադարձ հրավերքներ։ Վերջին անգամ Չինաստանի առաջնորդ Պրահա այցելել է 1987 թվականին, այն ժամանակ Չեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետություն։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Միլոշ Զեմանը կրկին ընտրվեց Չեխիայի նախագահ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելով Յիրժի Դրահոշին
2. Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում ինքնորոշման սկզբունքը բացակայում է
3. Չեխիայի նախագահը վերահաստատեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտնի դիրքորոշումը. մեկնաբանում է Հայաստանի դեսպան Պարույր Հովհաննիսյանը
4. Եվրոպացի լրագրողները բացահայտել են Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը. 2.5 միլիարդ եվրոպացիներին կաշառելու համար
5. Թուրքերը հակազդում են, Զեմանը մնում է իր կարծիքին, չեխական մամուլը տարակուսում է
6. Նախագահ Զեմանը ցավակցել է Չեխիայի հայ համանյքին եւ ողջ հայ ժողովրդին՝ ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ
7. Ադրբեջանը քրեական հետախուզում է հայտարարել չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինայի, ինչպես նաեւ հույն եւ լյուքսեմբուրգցի պատգամավորների նկատմամբ
8. Չեխիայի նախագահ Զեմանը շնորհավորել է Սուրբ Ծնունդը եւ դեմ է արտահայտվել գրաքննության վերականգնմանը
9. ,,Ատրճանակ,, նախագահի տիկնոջ համար.-լուսանկարներ
10. Չեխիան նշեց իր անկախության 98-ամյակը բորբոքված կրքերով ու հասարակության երկփեղկումով. նախագահական պարգեւի արժանացավ Կարդինալ Դոմինիկ Դուկան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: