ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը եւ չեխ պատգամվոր-դիտորդների վարքը. անդրադարձել է Ceskapozice.cz –ն

05 դեկտեմբերի, 2013 | 23:32

Չեխական հայտնի ceskapozice.cz համացանցային կայքէջը ծավալուն հոդված է հրապարակել(,,Ադրբեջան-Չեխ ընտրական դիտորդների խավիարային դիվանագիտությունը,,) Ադրբեջանի նախագահական ընտրություններին իբրեւ միջազգային դիտորդ մասնակցած չեխ պատգամավորների մասին, ովքեր դրական են գնահատել ընտրությունների ընթացքն ու արդյունքները։ Հոդվածի հեղինակ Միխալ Կոլմաշը անդրադառնում է Չեխիայի խորհրդարանի սոցիալ-դեմոկրատ նախկին պատգամավոր Աննա Չուրդովային, ով Բաքու է մեկնել ինքնաթիռի առաջին կարգի տոմսով, եւ ներկայացրել է Ուկրաինայում գրանցված ,,Արդար ընտրությունների համար,, For Fair Elections (FFE) ոչ կառավարական կազմակերպությունը, որի մասին ի դեպ ուկրաինական նմանատիպ կազմակերպությունները տեղյակ չեն։ Հեղինակը տալիս է նաեւ այլ պատգամավորների անուններ, որոք մասնակցել են այս կամ այն կազմակերպության կողմից, իսկ նախկին արտգործնախարար Ցիրիլ Սվոբոդան դիտորդի կարգավիճակով Բաքու է մեկնել Չեխիայում Ադրբեջանի դեսպանության հրավերով։ Հեղինակը հարց է տալիս, թե ինչպես են չեխ դիտորդները դրական գնահատական տվել ընտրություններին, եթե մարդու իրավունքների պաշտպանության միջազգային այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty International-ը, Human Rights Watch-ը կամ Freedom House-ը քննադատել են, իսկ ԵԱՀԿ 300 հոգանոց դիտորդական երկարաժամկետ առաքելությունը նշել էր, որ ընտրատեղամասերի 58 տոկոսում լուրջ խախտումներ են գրանցել ընտրողների ձայների հաշվարկի կամ արձանագրությունների մեջ։ Հոդվածի վերջում ,,Մարդը կարիքի մեջ,, իրավապաշտպան բարեգործական կազմակերպության ներկայացուցիչը նշում է, թե ինչ իմաստ ունեն այդ կարճաժամկետ դիտորդական առաքելությունները, որոնք ֆինանսավորվում են կասկածելի աբյուրներից եւ ի վիճակի չեն մեկ ընտրական օրում տալու ողջ ընտրական պրոցեսի ճշգրիտ գնահատականը, եւ ավելին՝ իրենց կարծիքներով օրինականացնում են իշխող ռեժիմները։

 

Հոդվածն ամբոջությամբ՝ այստեղ։ http://m.ceskapozice.cz/domov/politika/azerbajdzan-kaviarova-diplomacie-ceskych-volebnich-pozorovatelu   © montaž ČESKÁ POZICE, Alessandro Canu

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
9. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
10. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: