ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը». Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի Սենատի փոխնախագահին

28 հունիսի, 2017 | 18:11

ՊՐԱՀԱ. ՕՐԵՐ.- Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Չեխիա:

Հունիսի 28-ին ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ պատվիրակության անդամներ Գագիկ Մելիքյանն ու Վարդան Բոստանջյանը հանդիպել են Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Այս մասին գրում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Հայ-չեխական հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում պարոն Շարմազանովն առանձնակի արժեւորել է տիկին Հորսկայի դերը:

Պատվիրակության անդամները, գոհունակություն հայտնելով միջխորհրդարանական հարաբերությունների առկա բարձր մակարդակի կապակցությամբ, կարեւորել են պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում: Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների փոխշահավետ եւ համագործակցված աշխատանքի անհրաժեշտությանը:

Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները՝ նշելով, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով: Նա ընդգծել է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցումով բարձրացել է ՀՀ Ազգային ժողովի դերակատարությունը, ընդլայնվել են լիազորությունները: Այս համատեքստում պարոն Շարմազանովն անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտության դերին եւ հավելել, որ այսուհետ երկկողմ հարաբերությունները պետք է առավել ակտիվացնել ու սերտացնել:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ հիմնված 3 հայտնի սկզբունքների վրա:

«90-ականների սկզբին Չեխիայի եւ Սլովակիայի քաղաքակիրթ բաժանումը եւ երկու անկախ պետությունների հռչակումը կարող էր լավ նախադեպ հանդիսանալ նաեւ ԽՍՀՄ նախկին սուբյեկտների համար, սակայն Ադրբեջանը, դրա փոխարեն մերժելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պատերազմ պարտադրեց Արցախի ազատատենչ ժողովրդին»,- ասել է պարոն Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը վաղ թե ուշ ճանաչելու է Արցախի անկախությունը: «Արցախի անկախությանն այլընտրանք չկա»,-ընդգծել է նա:

Վերջում կողմերը փախանակեցին հուշանվերներ։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
5. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
6. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
7. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
8. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
9. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
10. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: