ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ադրբեջանը բողոքել է պորտուգալացի պատգամավորի Արցախ կատարած այցի կապակացությամբ

29 օգոստոսի, 2017 | 09:04

Ասպարեզ օրաթերթը տեղեկացնում է, որ ըստ «Էյ.Փի.Էյ.»ի Ատրպէյճանի մօտ Փորթուկալի դիւանագիտական գործերու ժամանակաւոր հաւատարմատար Հորհէ Կապրիէլ Օգոստոս 28ին կանչուած է Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարութիւն, ուր անոր բողոք ներկայացուած է Փորթուկալի խորհրդարանի անդամ Ռուպինա Պերարտինի դէմ՝ վերջինիս «Ատրպէյճանի գրաւեալ տարածքներ ապօրինի այցելութեան» կապակցութեամբ:

Ակնարկութիւնը կ՛երթայ երեսփոխանին անցեալ շաբաթ Արցախ կատարած այցին։ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարութեան մամլոյ ծառայութեան ղեկավար Հիքմեթ Հաճիեւ յայտնած է, որ փորթուկալցի երեսփոխանը արդէն իսկ ներառուած է Պաքուի «սեւ ցանկ»ին մէջ՝ իբրեւ անբաղձալի տարր։

Հաւատարմատարը իր կարգին յայտնած է, որ այդ այցը պաշտօնական բնոյթ չէ ունեցած, եւ թէ իր երկրի արտաքին գործոց նախարարութեան պաշտօնական կայքին վրայ զետեղուած է յայտարարութիւն մը, որ երկրի քաղաքացիներուն կոչ կ՛ընէ Լեռնային Ղարաբաղ չայցելել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռուբինա Բերարդոյին։

Արտաքին գործերի նախարարը ողջունել է Ռուբինա Բերարդոյի այցը Արցախ և հույս հայտնել, որ այն թույլ կտա լավագույնս ծանոթանալ Արցախի իրողություններին և երկրում տեղի ունեցող զարգացումներին։

Հանդիպման ընթացքում  Կարեն Միրզոյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև գործնական կապեր հաստատելու հնարավորությունները։ Այս կապակցությամբ Կարեն Միրզոյանը նշել է, որ Արցախի և տարբեր երկրների միջև  համագործակցության ընդլայնումը կարևոր ներդրում է տարածաշրջանում կայունության ապահովման համար։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
2. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
3. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
4. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
5. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
7. Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
8. Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության մասին
9. Արցախի պետնախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը. Նախագահի կողմից կատարվել են նոր նշանակումներ
10. Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց Ստեփանակերտի բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: