ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Ադրբեջանական լվացքատան,, հետ կապված չեխաբնակ ադրբեջանցի գործարարը մահացել է դանակահարությունից

26 սեպտեմբերի, 2017 | 11:44

Դեռեւս  2017-ի հունիսին ճանապարհային ավտովթարի արդյունքում սպանված ադրբեջանցի չեխաբնակ գործարար Ռաշադ Գաֆարովը մահացել է ոչ թե վթարի հետեւանքով, այլ դանակահարությունից։ Այս մասին տեղեկացրել է Հետաքննող լրագրողների չեխական կենտրոնը, ինչը փոխանցում է Info.cz կայքէջը։

Այն ժամանակ պաշտոնական հաղորդագրություններում նշվել է, որ մի ուղեւորատար մեքենա բախվել է բեռնատարին, եւ տեղում մահացել է  ուղեւորատարի վարորդը։ Ոստիկանությունն այն ժամանակ հայտնել էր, որ դանակահարությունը եղել է մինչ վթարը, բայց այլ տվյալներ չեն հաղորդել, քանի որ  քննությունը շարունակվում էր։

Հետաքննող լրագրողների չեխական կենտրոնը պարզել է, որ  սպանվածը Ռաշադ Գաֆարովն է: Պրահայում բնակվող ադրբեջանցի գործարարը ղեկավարում էր տրանսպորտային եւ լոգիստիկ Tern Transport and Trading ընկերությունը, ինչպես նաեւ հիմնադիրն էր  Oriental Petroleum, Sintex EU եւ  CLS Cargo ընկերությունների, ուներ նռան հյութի համացանցային խանութ։

Նա մասն է կազմել ադրբեջանական այն  սխեմայի, որի միջոցով  Ադրբեջանը կաշառում էր եվրոպական քաղաքական գործիչներին։ Նա այն քչերից մեկն էր, ում միջոցով նման գումարներ էին ուղարկվում։  LCM Alliance ընկերությունը, որը Ադրբեջանի փողերի լվացման կենտրոններից մեկն էր, 2012թ. Նրա չեխական բանկի անձնական հաշվեհամարին է ուղարկել  54,900 եվրո /գրեթե 1.5 միլիոն կրոն/ շինարարական նյութերի համար, որի վաճառքով իր ընկերությունը երբեք չի զբաղվել։

Գաֆարովը  2002-ից մինչեւ 2013 թվականներին եղել է համաշխարհային հսկա BP ընկերության դուստր ձեռնարկության՝ Panalpina Կենտրոնական Ասիայի EC ի հաճախորդների սպասարկման բաժնի մենեջեր։ Այս ընկերությանն էին ԱՄՆ-ում մեղադրել քաղաքական գործիչներին կաշառելու մեջ։

Ադրբեջանական հեռուստատեսությունը՝ Anspress TV- ը, պնդում է, որ Գաֆարովը հետապնդվել է  կաշառակերության եւ փողերի լվացման համար: Բայց ինչ դեր է  նա խաղացել այդ գործում, այլեւս ինքը  չի կարող բացատրել: Նա մահացել է վթարից հետո, երբ  շտապ օգնության մեքենան տեղափոխում էր հիվանդանոց:

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
2. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
3. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
4. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
5. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
6. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
7. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
8. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
9. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
10. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: