ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

՚՚Գանձասար՚՚ի խմբագիրը պատասխանել է հալեպահայ համայնքի դեմ ապատեղեկատվական արշավ նախաձեռնողներին

19 հոկտեմբերի, 2016 | 08:57

gandzasarՄենք Պիտի Չպատասխանենք Ձեզ Ձեր Գռեհիկ Ոճով

Հալէպահայ համայնքին դէմ ապատեղեկատուական արշաւի ձեռնարկողներու շարանը սկսաւ պարզուիլ: Ցաւօք հայատառ բայց հայութեան ու հայկականութեան հաւաքական շահերու գիտակցութենէն բոլորովին զուրկ, երբեմն աղմուկ ստեղծելով ընթերցողներու թիւ բազմացնելու, երբեմն ուղղորդուած սուրիահայ համայնքը նսեմացնելու, առանց գաղափար անգամ ունենալով, թէ սուրիահայերը տագնապի ամենածանր պայմաններուն մէջ իսկ ինչպէս բարձր պահած են իրենց արժանապատուութիւնը, շարունակած են վայելել երկրի բնակչութեան բոլոր բաղադրիչներուն յարգանքը, իրար նկատմամբ վստահութիւնը, կը կրկնեմ ցաւ ի սիրտ, գռեհկութեան մակարդակով ոչ միայն ապատեղեկատուութիւն կը տարածեն, այլեւ ամէն ջանք կը թափեն հալէպահայութեան ցաւը շահագործելով համայնքի տապալումին նպաստելու, օգտագործելով, յատկապէս Միջին Արեւելքի թոհուբոհին ականատեսները եղող սուրիահայերուս յայտնի միջոցներ, որ մեծ գաղտնիք մը բացայայտած չեմ ըլլար այստեղ թուելով.
1- Հանրութեան մօտ իր ղեկավարներուն նկատմամբ անվստահութեան մթնոլորտ ստեղծել.
2- Մարդոց տնտեսական ծանր վիճակը օգտագործելով տեւաբար ակնկալողի ու իբրեւ թէ այդ ակնկալութիւններուն համապատասխան օգնութիւնները չստացողի խեղճացած ու անիրաւուած վիճակի մէջ ներկայացնել.
3- Մեր մամուլին իսկ զետեղուած պատկերները օգտագործելով իրականութիւնները շրջուած ներկայացնել՝ այս անգամ ոչ միայն հալէպահայութեան, այլեւ ողջ հայաշխարհի հանրային կարծիքը այնպէս մը շեղելու, որ նպաստներն անգամ անիմաստ ու անօգուտ թուին ու դադրին:
4- Համայնքը ներկայացնել որպէս անկազմակերպ, անտէր ու լքուած համայնք, որպէսզի հնարաւորինս պարարտ հող ստեղծուի ապատեղեկատուութեան ընդհանրացման համար:

Ո՛չ պարոնայք ու կանայք,
Մենք պիտի չխօսինք ձեր գռեհիկ լեզուով, պիտի չօգտագործենք ձեր օգտագործած բառամթերքը, պիտի չնսեմանանք այն աստիճան, որ մեր էութիւնը ռումբերով ու կազի տակառներով չէզոքացնելու ու մեզ պառակտելու համար օր ու գիշեր պայքարողներու ջաղացքին ջուր լեցնենք:
Մենք պիտի պատասխանենք մեր ազնիւ աշխատանքով, մեր միասնականութեամբ, փոխադարձ վստահութեան ու յարգանքի մթնոլորտի ամրագրումով ու մեր ցաւը պիտի վերածենք վերակազմակերպման ուժի, հայավարի խօսքի, իրար օգնելու, յարգելու եւ իրար նեցուկ կանգնելու հսկայածաւալ աշխատանքի:

Ու պատմութիւնը պիտի արձանագրէ թէ ո՛վ, ինչո՛ւ եւ ինչպէ՛ս նեցուկ կանգնեցաւ սուրիահայութեան:

Յ.Գ.: Պատերազմի մէջ մեր ամենախեղճն անգամ ապրեցաւ ու պիտի շարունակէ ապրիլ արժանապատուութեամբ, սուրիահայ համայնքին պատկանելու հպարտութեան ու երախտագիտութեան զգացումով:

Զարմիկ Պօղիկեան
Հալէպ
19 Հեկտեմբեր 2016

՚՚Գանձասար՚՚ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր


Առնչվող նյութեր
1. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
2. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
3. «Ցեղասպանութեան ճանաչումը կը պահանջենք նախ մե՛ր ժողովուրդին համար, ապա ամբողջ մարդկութեան համար». Կարօ Փայլանի ելոյթը Մոնթրէալի մէջ
4. ԴԱՀԵՇԸ կրկին դադարեցրել է Հալեպի ջրի մատակարարումը
5. ՄԱԿ-ի տարբեր կառույցներ հանդես են եկել Սիրիայի հարցով համատեղ հայտարարությամբ. 300 հազար երեխա մնում է պաշարման մեջ
6. ԴԷՊԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ՝ ՏԱԳՆԱՊԱՀԱՐ ՀԱԼԷՊԷՆ
7. Հալէպի Հայ Կաթողիկէ Համայնքը Դիմաւորեց ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը. լուսանկարներ
8. Բախումնային Շրջաններու Մէջ Գտնուող Հալէպի Եկեղեցիներու Զանգերը 5 Տարուան Լռութենէն Ետք Ղօղանջեցին՝ ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառին Այցելութիւնը Աւետելով
9. Հալէպի Մէջ Ս. Ծննդեան Եւ Աստուածայայտնութեան Տօնը Նշուեցաւ ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին Օրհնաբաշխ Ներկայութեամբ
10. Սուրիական Բանակի Հրամանատարութիւնը Հալէպը Ապահով Եւ Խաղաղ Տարածք Յայտարարեց՝ Քաղաքը Ազատագրելով Ահաբեկչութենէն Եւ Ահաբեկիչներէն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: