ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 մայիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՙԱռանց կանոնների՚. 15-ամյա Դիանա Քալաշովան ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը/ տեսահոլովակ/

11 փետրվարի, 2018 | 11:08

 

 

Հունվարի 25ին Պրահայի Կոտվա առեւտրային տան սրահում տեղի ունեցավ Դիանա Քալաշովայի  ՙԱռանց կանոնների՚ առաջին ձայանասկավառակի շնորհանդեսը։

 

Ձեռնարկը վարեց  հայտնի ռադիոհաղորդավար Մարտին Ցիգանը, որի ընթացքում 15-ամյա երգչուհուն շնորհավորեցին երգչուհի եւ բլոգեր  Մոնիկա Բագարովան, դերասան, բլոգեր Մարտին Ցարեւը, պրոդյուսեր եւ երգահան Սեբաստիան Հադլը։ Նոր ձայնասկավառակում ներկայացված են չեխերեն 10 նոր երգեր , որոնց հեղինակն է Դանիել Հանդլը։ Դիանան շնորհակալություն հայտնեց իր նոր ձայնասկավառակի բոլոր աջակիցներին, ներկա հյուրերին եւ չեխերեն ու անգլերեն կատարեց մի քանի երգ, այդ թվումˋՙԱռանց կանոնների՚ երգը։ Նրա ասելով , նոր երգերը հիմնականում կյանքի, սիրո ու մարդկային հարաբերությունների մասին են։

 

Շնորհանդեսին նաեւ տոնական տորթը կտրեցին, իսկ նոր ձայնասկավառակը շնորհավորեցին  շամպայնով։

ՙՇատ  ուրախ եմ, որ վերջապես իմ երազանքը կատարվեց եւ թողարկեցի առաջին ձայնասկավառակը։ 2017-ը շատ լավ տարի էր ինձ համար.  նոր ձայնագրություններ,  նոր ընկերներ եւ նոր դպրոց։ Վեց տարի սովորելու եմ Պրահայի կոնսերվատորիայում։ Այս տարվա ծրագրերս նույնպես շատ են։ Պատրաստվում եմ նաեւ նոր երգիսˋՙԱռանց կանոնների՚ տեսահոլովակի տեսագրությանը,որը կունենա  նաեւ անգլերեն տարբերակ՚,-շնորհանդեսից հետո մեզ հետ զրույցում ասաց Դիանան։

Դիանային շնորհավորեցին նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան եւ ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։ 

Հիշեցնենք, որ 2011 թվականին 9 ամյա Դիանա Քալաշովան Չեխիայում եւ Սլովակիայում անցկացվող ,,Չեխիան եւ Սլովակիան ունի տաղանդ 2,, հեռուստաշոուի առաջին փուլում  իր հրաշալի ելույթով գրավեց ժյուրիի եւ միլիոնավոր հեռուստադիտողների ուշադրությունը։ 2012 թվականին թողարկվեց  նրա առաջին  երգով ձայնասկավառակը եւ տեղի ունեցավ նրա առաջին տեսահոլովակի ˋ `No asking why,, (Մի հարցրու՝ ինչու՞) երգի շնորհանդեսը։

Նա նաեւ հանդիսանում է  ,,Տալիս եմ սիրտս երեխաներին,, բարեգործական նախագծի գովազդային դեմքը։

Դիանա Քալաշի (Քելաշովայի) արմատները Հայաստանից են, նա ազգությամբ եզդի է, ծնվել է Ռուսաստանում։

 orer.eu

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Հակոբ Ասատրյան/ՕՐԵՐ/


Առնչվող նյութեր
1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետը
2. Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում
3. ՉԵԽԻԱ. Սազավայում հարգեցին Արշավիր Դավիդյանի հիշատակը եւ նշեցին մայիսյան քառատոնը
4. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
5. Setkání ,,Kulturní genocida, paměť a krása,, v Brně, 10. května
6. Յիհլավա. Չեխահայ երիտասարդներն իրենց պարով միացան Հայաստանի իրենց հայրենակիցներին
7. «Նաիրի երկրի ողբը» խորագրով ձեռնարկը Բռնոյում
8. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում
9. Յարոմիր Շտետինան դարձավ 75 տարեկան. Նոր գրքի շնորհանդեսը Պրահայում
10. Չեխիա. Դեսպան Սեյրանյանի և Սենատի նախագահի առաջին տեղակալ Միլուշե Հորսկայի հանդիպումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
2.Պարույր Հովհաննիսյան. Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, և կառավարությունն իրականացնելու է առավելագույնը՝ այն շարունակաբար զարգացնելու և համապատասխանեցնելու ԵԽ չափանիշներին
3.Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը. Զոհրաբ Մնացականյան
4.Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
5.Նախագահը հյուրընկալում է երեխաներին
6.Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
7.Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
8.Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին
9.Համազգայինի 90-ամեակին առիթով միութեան Կեդրոնական վարչութիւնը 14-20-րդ դարերու Արժէքաւոր Ձեռագիրներ Յանձնեց Մատենադարանին
10.Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին. Շանթ Հարությունյան.
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: