ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՙՙՈսկե ծիրան՚՚ կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ խորվաթ Բրանկո Շմիդտի ՚՚Բալերի անունները՚՚ ֆիլմին-լուսանկարներ

17 հուլիսի, 2016 | 07:45

GOLDEN APRICOT 16

Հուլիսի 16-ին  կայացավ«Ոսկե Ծիրան 2016» 13-րդ միջազգային կինոփառատոնի փակման պաշտոնական արարողությունն ու հայտարարվեցին բոլոր անվանակարգերի հաղթողների անունները:

Փառատոնի այս տարվա հատուկ հյուրը բրիտանացի հայտնի դերասանուհի Ժակլին Բիսեթն էր, որն արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակի։ «Շնորհակալ եմ  ինձ Հայաստան հրավիրելու համար: Գիտեմ, թե որքան մեծ աշխատանք է տարվել այս փառատոնի շուրջ: Ամենամեծ խանդավառությունը հասկանում ես հանդիսատեսի արձագանքից: Իսկ երբ ժողովուրդն այդքան ջերմ է քեզ ընդունում,  դա արդեն մեծ պարգեւ է»,-նշել է  դերասանուհին:

Փառատոնի փակման արարողությանը տրվել են հետեւյալ մրցանակները՝

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ  – Բալերի անունները/ռեժ` Բրանկո Շմիդտ (Խորվաթիա)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ – Անմահը/ռեժ`Սեյեդ Հադի Մոհաղեղ (Իրան)

ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ – Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին/ռեժ՝ Իգլիկա Տրիֆոնովա (Բուլղարիա/Նիդերլանդներ/Շվեդիա)

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ  – Ձախ ափի հանդիման/ռեժ՝ Եվգենի Գրիգորև (Ռուսաստան)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ  – Դոնժուանը/ռեժ՝Եժի Սլադկովսկի (Շվեդիա/Ֆինլանդիա)

ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ Մանուկը/ռեժ՝ Մարկուս Պրադու (Բրազիլիա)

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (լավագույն հայկական լիամետրաժ խաղարկային ֆիլմ) – Բարի լույս/ռեժ՝Աննա Արևշատյան (Հայաստան)

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (լավագույն հայկական վավերագրական ֆիլմ) – Քարքարոտ ճամփաներ/ռեժ՝Առնո Խայաջանյան (Ֆրանսիա)

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (լավագույն հայկական կարճամետրաժ խաղարկային ֆիլմ) – Ընձառյուծի լռությունը/ռեժ՝Վիգեն Արմենյան (Ֆրանսիա)

ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ – 28:94 Տեղական ժամանակով/ռեժ՝ Դավիթ Սաֆարյան (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդներ)

Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար –

28:94 Տեղական ժամանակով/ռեժ՝Դավիթ Սաֆարյան (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդներ)

 

Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև նոր՝ փառատոնի նախագահի մրցանակ, որն ստացավ Աննա Մելիքյանը իր «Սիրո մասին» (2015) ֆիլմի համար:

 

FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ

Բալերի անունները/ռեժ՝Բրանկո Շմիդտ (Խորվաթիա)

ԷԿՈՒՄԵՆԻԿ ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ

Անմահը/ռեժ՝Սեյեդ Հադի Մոհաղեղ (Իրան)

 

GOLDEN APRICOT 2016 1 GOLDEN APRICOT 2016 2 GOLDEN APRICOT 2016 3 GOLDEN APRICOT 2016 4 GOLDEN APRICOT 2016 5 GOLDEN APRICOT 2016 6 GOLDEN APRICOT 2016 8 GOLDEN APRICOT 2016 9 GOLDEN APRICOT 2016 10 GOLDEN APRICOT 2016 11 GOLDEN APRICOT 2016 12 GOLDEN APRICOT 2016 13 GOLDEN APRICOT 2016 14 ANNA MELIKIAN GOLDEN APRICOT 2016 15 ANNA MELIKIAN GOLDEN APRICOT 20167

«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի վեցերորդ օրվա մեկնարկին նույնպես անցկացվեցին մամլո ասուլիսներ, որոնց մասնակցեցին Ալեքսանդր Անդրանիկյանը («Այդ ամբողջ ջեմը», Հայկական համայնապատկեր),Աննա Արևշատյանը և Պավել Դիլլուսը («Բարի լույս», Հայկական համայնապատկեր), Բորիսլավ Կոլևը («Մահացու ցատկ», Վավերագրական ֆիլմերի մրցույթ), Բենժամեն Յուգեն («Արշիպելագ», Վավերագրական ֆիլմերի մրցույթ), ինչպես նաև Եվգենի Գրիգորևն ու Աննա Սելյանինան («Ձախ ափի հանդիման», Վավերագրական ֆիլմերի մրցույթ):
Հակ կինոյին նպաստելու համար ՀՀ Մշակույթի Նախարարության «Ոսկե մեդալ»-ով պարգևատրվեցին ռեժիսոր/օպերատոր Ֆրեդ Քելեմենը (Գերմանիա/հունգարիա), կինոգետ և արվեստաբան Կիրել Ռազլոգովը (Ռուսաստան) և Վառնայի LOVE IS FOLLY ՄԿՓ-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Գրոզևը։
Օրվա երկրորդ կեսին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում վարպետության դաս անցկացրեց ռեժիսոր Անդրեյ Լոշակը (Ռուսաստան):
«Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց Պիեռ Լեոնի «Երկու Ռեմի, երկու» կինոնկարի ցուցադրությամբ: Փառատոնային վեցերորդ օրը հարուստ էր երևանյան պրեմիերաներով. «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեցին Մաջիդ Բարզեգարի «Ամենասովորական քաղաքացին» և Օզջան Ալփերի «Քամու հուշերը»:
«Երևանյան գիշերները» շարունակվեցին Պողոսյան պարտեզներում: Ցուցադրվեց Դերեք Ջարմենի «Փոթորիկը» ֆիլմը:

Փառատոնային վեցերորդ օրը, կեսգիշերային հանդիպմամբ, ամփոփվեց The Club-ում:


Առնչվող նյութեր
1. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
2. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
3. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
4. Վարպետության դասեր ՙՙՈսկե ծիրան՚՚ում
5. Երեւանում բացվեց ՙՙՈսկե Ծիրան՚՚ 13-րդ միջազգային կինոփառատոնը
6. ,,Ոսկե Ծիրանը,, հանձնեց մրցանակները
7. Աննա Մելիքեանի Ֆիլմը՝ «Կինօտաւր»ի Գլխաւոր Մրցանակակիր
8. Պրահա. Դանիել Հերմանը եւ Հասմիկ Պողոսյանը ստորագրեցին հայ-չեխական մշակութային համագործակցության համաձայնագիր
9. Աննա Մելիքյանը` լավագույն ռեժիսոր Կինոտավրում
10. Հայկական ֆիլմերի ընտրանին Լոկառնոյի կինոփառատոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: