Լեհաստանի Սենատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների անհապաղ բացել Լաչինի միջանցքը

  • 26.01.2023
  • 0
  • 240 Views

2023 թ. հունվարի 25-ին կարեւոր որոշում է կայացվել Լեհաստանի Սենատում։ Ինչպես ՕՐԵՐ ամսագրին հայտնեց Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանը, Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրամիության հարցերով հանձնաժողովի նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ բանաձևի նախագիծը։

 Քվեարկության արդյունքում սենատորները միաձայն կողմ են քվեարկել Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրամիության  հանձնաժողովի նախագծին։

Ընդունված բանաձևում հանձնաժողովը մասնավորապես ընդգծում է, որ . «Շրջափակումը, որը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, խոչընդոտում է ապրանքների, այդ թվում՝ դեղամիջոցների և մարդասիրական օգնության տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Գրեթե ամբողջությամբ արգելափակվել է նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ուղևորափոխադրումները։ Մեզ անհանգստացնում է ագրեսիվ հռետորաբանական աճը, որը սպառնում է սրել հակամարտությունը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերացնել շրջափակումն առանց նախապայմանների։ Լաչինի միջանցքով ազատ հաղորդակցության ապահովումը երաշխավորված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով, որով վերջ դրվեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։

Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը կհարգի այս համաձայնագիրը։ Ներկայիս շրջափակումը բացասաբար է անդրադառնում ինչպես տարածաշրջանում հումանիտար իրավիճակի, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացի վրա։

Ցանկանում ենք ընդգծել, որ անհապաղ անհրաժեշտ է հասնել խաղաղության համաձայնագրի՝ երաշխավորելու տարածաշրջանի կայունությունը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը։ Մենք կոչ ենք անում շուտափույթ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. Ինչպես գիտենք, Եվրամիության կառույցները հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ աջակցելու արդար խաղաղությանն ուղղված բոլոր գործողություններին։ Լեհաստանը, նկատի ունենալով ավանդական բարեկամությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, աջակցում է այդ գործողություններին»:

Իր կողմից Հրաչյա Բոյաջյանը նշել է, որ «հաշվի առնելով վերոշարադրյալը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սենատորներին և իմ հատուկ երախտագիտությունը հայտնել Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ պարոն Բոգդան Կլիխին։ Այս բարդ ժամանակներում մենք՝ աշխարհասփյուռ հայերս, առանձնահատուկ բարձր ենք գնահատում նման նախաձեռնությունների կարևորությունը։ Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական հարցի նկատմամբ մեծ ըմբռնումն ու զգայունությունը առաջացնում է մեր խորին հարգանքն ու անթաքույց երախտագիտությունը»։

Հիշեցնենք, որ հունվարի 9ին Լեհաստանի արտգործնախարարությունն արդեն պատասխանել էր նույն թեմայի վերաբերյալ հայկական կազմակերպությունների նամակին։

 ԵՄ առաքելության ներկայությունը և ԵՄ մոնիտորինգի իրականացումը Հայաստանում չափազանց կարևոր է. Լեհաստանի ԱԳՆ-ն հայանպաստ պատասխան է ուղարկել լեհահայ կազմակերպություններին – Orer

Ստորեւ բանաձեւի հայերեն թարգմանությունն ամբողջությամբ

Հայերեն տեքստը ներքևում🇦🇲⬇️ 🇦🇲🇵🇱🇦🇿 [PL] Moi… – Hraczja Bojadżjan | Facebook

Բանաձեւ

Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ  

 Հունվարի 25, 2023 թ

Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրամիության հարցերով հանձնաժողովը խորին մտահոգություն է հայտնում Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանի հետ կապող այսպես կոչված Լաչինի միջանցքի երկարատև արգելափակման վերաբերյալ : Շրջափակումը, որը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, խոչընդոտում է ապրանքների, այդ թվում՝ դեղամիջոցների և մարդասիրական օգնության տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Գրեթե ամբողջությամբ արգելափակվել են  նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ուղևորափոխադրումները։ Մեզ անհանգստացնում է ագրեսիվ հռետորաբանyupvgh աճը, որը սպառնում է սրել հակամարտությունը։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին` առանց նախապայմանների անհապաղ վերացնել շրջափակումը։ Լաչինի միջանցքով ազատ հաղորդակցության ապահովումը երաշխավորված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով, որով վերջ դրվեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը կհարգի այս համաձայնագիրը։ Ներկայիս շրջափակումը բացասաբար է անդրադառնում ինչպես տարածաշրջանում հումանիտար իրավիճակի, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացի վրա։ Ցանկանում ենք ընդգծել,  որ անհապաղ անհրաժեշտ է խաղաղության համաձայնագիր՝ երաշխավորելու տարածաշրջանի կայունությունը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը։

Մենք կոչ ենք անում շուտափույթ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Ինչպես գիտենք, Եվրամիության կառույցները հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ աջակցելու արդար խաղաղությանն ուղղված բոլոր գործողություններին։ Լեհաստանը, նկատի ունենալով ավանդական բարեկամությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, աջակցում է այդ գործողություններին:

Հանձնաժողովի նախագահ

Բոգդան Կլիխ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում