Սփյուռքահայ մասնագետները հրավիրվում են աշխատելու ՀՀ կառավարման համակարգում

  • 15.02.2023
  • 0
  • 285 Views

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (փետրվար 15, 2023) – ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2023 ծրագրի հայտադիմումների ընդունումը, որը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի ժամկետով աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ծրագրին կարող են դիմել այն սփյուռքահայ մասնագետները, որոնք ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ համարժեք կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

2023 թվականի հայտադիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 5-ը՝ հայերենով, անգլերենով և ռուսերենով: Հարցազրույցների վերջնական փուլը հաջողությամբ անցած մասնագետներն այս տարվա սեպտեմբերի 1-ից աշխատանքի կանցնեն համապատասխան  գերատեսչություններում:

Ընտրված մասնակիցներին տրամադրվում է ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), կեցություն նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում, առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը:

Մասնագետները կարող են լրացնել հայտադիմումը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքում հետևյալ հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/25/fellowship:

«իԳործ» ծրագիրն իրականացվում է 4-րդ անգամ: Այն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իրականցվող առաջին ծրագիրն է, որի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում և այլ գերատեսչություններում: Ծրագրի շրջանականերում արդեն իսկ սփյուռքահայ 150 մասնագետ աշխատանքի է անցել Հայաստանի և Արցախի գերատեսչություններում: Ծրագրի ավարտից հետո նրանց 60 տոկոսից ավելին մշտական աշխատանքի է անցել Հայաստանում, այդ թվում՝ զբաղեցնելով բարձրաստիճան պաշտոններ:

Հարցերի պարագայում կարելի է կապ հաստատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ diasporafellowships@gov.am  էլ. հասցեով:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում