«Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը մարզահամերգային համալիրում

  • 02.12.2022
  • 0
  • 369 Views

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի խորհրդանիշը՝ հայկական ազգային նախշերով զարդարված պտտվող հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին: Նամականիշի վրա պատկերված է նաև «Պտտի՛ր հրաշքը» Եվրատեսիլի կարգախոսը  և «Մանկական Եվրատեսիլ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը 15 000 տպաքանակով:

         orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում