Աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նաեւ շախմատի Եվրոպայի չեմպիոն

  • 14.11.2022
  • 0
  • 561 Views

Մարիամ Մկրտչյանը Անթալիայում նվաճել է շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։

Հայ շախմատիստուհին Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթանակի է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Վերջին տուրից առաջ Մարիամն իր միավորների թիվը հասցրել է 7,5-ի և անհասանելի դարձել մրցակիցների համար։

Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանն այս տարի ավելի վաղ նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում