120 հազար հայ ուզում է տեղափոխվել: Առաջին խումբն արդեն ժամանել է. չեխական մամուլ

  • 26.09.2023
  • 0
  • 141 Views

Իհարկե, Ուկրաինայի պես Չեխիայից զենք-զինամթերքի և այլ հումանիտար օգնությունների չի արժանանում դժոխային պատուհասների զոհ դարձած Արցախը, այնուհանդերձ, Ուկրաինայի մասին լրատվության կողքին, «Արտերկրից» խորագրի ներքո, պարբերաբար չեխ ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում նաև Լեռնային Ղարաբաղի ներկայիս առօրյան, ինչն առավել քան գովելի է։ Ինչպես հին ասացվածքն է ասում. «Մարդն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ նրան հիշում են…»։

Ինչևէ, չի մոռացել Ղարաբաղից տեղահանվածների հրատապ թեմային անդրադառնալ նաև այսօրվա չեխական «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթը՝ «120 հազար հայ ուզում է տեղափոխվել: Առաջին խումբն արդեն ժամանել է» փոքրիկ հաղորդագրությամբ, որում կարճ տեղեկացնում է.

Open photo

«Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների առաջին խումբը ժամանել է Հայաստան։ Կոռնիձոր գյուղում ՀՀ կառավարության պատրաստած ընդունելության կենտրոնին է ներկայացել մի քանի տասնյակ մարդկանցից բաղկացած խումբ, որոնց թվում կան կանայք, երեխաներ և տարեցներ։ Ադրբեջանին սահմանակից այդ գյուղը գտնվում է Հայաստանի և Ղարաբաղի միջև միակ ցամաքային կապի՝ Լաչինի միջանցքի մոտ, որը Բաքուն արգելափակել էր երկար ամիսներ։ Ուստի, այդ մարզի 120 հազար բնակիչներից շատերը ստիպված ցանկանում են անցնել հիշյալ միջանցքը՝ խուսափելով էթնիկ զտումներից։

Open photo

Ադրբեջանը, որը մահմեդական երկիր է, հայտնել է, որ հայերը կարող են հեռանալ, եթե ցանկանան։ (ČTK)»։

Արսեն Քոչարյան

Հատուկ «ՕՐԵՐ»-ի համար

Պրահա

Արսեն Քոչարյան Հատուկ «ՕՐԵՐ»-ի համար Պրահ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում